Փոխնախարար․ ՀՀ-ում խաղաղություն է՝ այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք

Փոխնախարար․ ՀՀ-ում խաղաղություն է՝ այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք

2 մարտի 2026 – 14:08 AMT

PanARMENIAN.NetՀՀ-ում խաղաղություն է՝ այդ տրամաբանությամբ է պետք իրողությունը գնահատել, ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

«Ցանկանում եմ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»,- հայտնում է Aysor.am-ը:

Փոխնախարարն ընդգծել է, որ նշված թեմայով արդեն անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ, իսկ համապատասխան կառույցները զբաղվում են առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ։

«Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a Comment