«Ոսկեպարի եկեղեցին իրենց մեղքով հայտնվեց սահմանի պռնկին»․ Ոսկան Սարգսյան

«Ոսկեպարի եկեղեցին իրենց մեղքով հայտնվեց սահմանի պռնկին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աժ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել, գրել. «Ոսկեպարի եկեղեցին, որը, ըստ մեր ընդդիմության պնդումների, մնալու էր սահմանից այն կողմ»։
2024-ին սահմանազատման անվան տակ, ապօրինի կերպով Ադրբեջանին 30 տարվա ամրացված դիրքեր, տարածքներ հանձնելու հետևանքով Ոսկեպարի եկեղեցին հայտնվել է սահմանի եզրին, այդ պատճառով քաղաքացիական անձինք հազվադեպ են այցելում այնտեղ։ Բ․ Թունյանին հիշեցնեմ, որ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել պատմական հայրենիք Արցախը,
385 եկեղեցի
60 վանք
12 քաղաք,
274 գյուղ,
11,450 բնակարան,
60 գործարան,
15 ձեռնարկություն,
400 միջնադարյան գերեզմանատուն,
25 թանգարան,
37 հիդրոէլեկտրակայան,
48 հանք,
4 ջրամբար,
ավելի քան 5,000 մշակութային հուշարձան,
232 դպրոց,
4 համալսարան,
7 քոլեջ,
5 մարզադաշտ,
11 մարզադպրոց
11 հիվանդանոց
3 միլիարդ դոլարի զենք
Ընդհանուր առմամբ 100 միլիարդ դոլարի գույք
120,000 մարդ մնացել է անօթևան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment