ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է երեք թեկնածու Իրանի ղեկավարության համար, հայտնում է The New York Times թերթը։
«Ունեմ երեք շատ լավ թեկնածու», – ասել է նա՝ հրաժարվելով հրապարակել թեկնածուների անունները։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ին հասանելի է մեծ քանակությամբ ռազմամթերք։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
