Պուտինի չեչեն նախկին մրցակիցը ինքնասպան է եղել Մոսկվայի կենտրոնում

Պուտինի չեչեն նախկին մրցակիցը ինքնասպան է եղել Մոսկվայի կենտրոնում

Դաշնության խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրաիլովը ինքնասպան է եղել Մոսկվայի Տվերսկայա փողոցում: Նրա մահը հաստատել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ջաբրաիլովի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցում:

Հատկանշական է, որ նա 2020 թվականին արդեն ինքնասպանության փորձ էր արել, բայց փրկվել էր:

Ջաբրաիլովը 67 տարեկան էր: 2000 թվականին գործարարը նախագահական ընտրություններում առաջադրվել է Վլադիմիր Պուտինի դեմ, բայց ստացել է ձայների ընդամենը 0,1%-ը՝ զբաղեցնելով վերջին տեղը: 

2004-2009 թվականներին նա ներկայացրել է Չեչնիան Դաշնության խորհրդում՝ զբաղեցնելով միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, և եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակության անդամ: 

Ջաբրաիլովը մասնակցել է նաև 2020 թվականի նախագահական ընտրություններին և կրկին զբաղեցրել վերջին տեղը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment