Tert.am-ը գրում է.
Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, հաշիվը փակել եմ իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իր և Անելյա Գուբրյանի նշանդրեքի մասին:
«Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել ստել ստել ու իրենց կարևորել:
Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից ոչ մեկ հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքը ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: