Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով նոր գրոհների ալիք է սկսել

Իրանը հրթիռներ է արձակել թշնամու դիրքերի ուղղությամբ, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ հրթիռներն արձակվել են կենտրոնական Իրանից։

«10 րոպե առաջ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով նոր գրոհների ալիք է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Հարվածները թիրախավորել են Դոհան, Քուվեյթը, Դուբայը, Բահրեյնը և Աբու Դաբին»,-  հայտնում է լրատվական գործակալությունը։

Leave a Comment