Դրոնային հարձակում՝ Կիպրոսում

Իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորվել են Կիպրոսում տեղակայված Մեծ Բրիտանիայի RAF Ակրոտիրի ռազմաօդային բազան։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը (MoD)։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զինված ուժերը արձագանքել են հարձակմանը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ կեսգիշերին (22:00 GMT)։ Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ հարվածի հետևանքով զոհեր չկան։

«Տարածաշրջանում մեր ուժերի պաշտպանությունը գտնվում է առավելագույն մակարդակի վրա, և բազան գործել է՝ պաշտպանելու մեր անձնակազմին», – նշվում է MoD-ի հայտարարությունում։

Հավելենք՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ  Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Լոնդոնը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ թույլատրել օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանի հրթիռային օբյեկտների դեմ «պաշտպանական» հարվածների համար։

Սթարմերի խոսքով՝ խոսքը վերաբերում է բացառապես պաշտպանական բնույթի գործողություններին, որոնք ուղղված են Իրանի հրթիռային սպառնալիքի կանխմանը։

Leave a Comment