Դատախազությունը նախկին ԿԳ նախարարից պահանջում է բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք

Դատախազությունը նախկին ԿԳ նախարարից պահանջում է բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք

2 մարտի 2026 – 11:03 AMT

PanARMENIAN.Net – Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, նաև ֆինանսական միջոցներ:

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցը, որը վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում Մկրտչյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալ գույքը․

  • 26 անշարժ գույք.
  • 7 տրանսպորտային միջոց.
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Leave a Comment