Երթևեկության փոփոխություն՝ Մելիք Ադամյան փողոցում

Երթևեկության փոփոխություն՝ Մելիք Ադամյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից
երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:
Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան
2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:

Leave a Comment