Հռոմի պապ․ Դադարեցրեք բռնությունը, քանի դեռ այն չի վերածվել անդունդի

Հռոմի պապ․ Դադարեցրեք բռնությունը, քանի դեռ այն չի վերածվել անդունդի

2 մարտի 2026 – 11:13 AMT

PanARMENIAN.Net – Պետք է կանգնեցնել բռնության ալիքը Մերձավոր Արևելքում, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի անդունդի, ասել է Հռոմի Պապ Լեոն XIV մարտի 1-ին կիրակնօրյա «Տիրոջ հրեշտակ» աղոթքից հետո:

Սրբազան հայրը խոր մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Իրանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ներգրավված կողմերին դրսևորել բարոյական պատասխանատվություն և վերադառնալ իրական երկխոսության, հայտնում է Vatican news-ը:

Մեկնաբանելով դրամատիկ իրադարձությունները տարածաշրջանում՝ Պապը նշել է, որ իսկական խաղաղությունը երբեք չի կառուցվում փոխադարձ սպառնալիքների կամ միայն մահ ու ավերածություն բերող զենքի վրա։ Նրա խոսքով՝ միակ ճիշտ ուղին «խոհեմ, իսկական և պատասխանատու երկխոսությունն» է։

«Բարոյական պատասխանատվություն ստանձնեք և կանգնեցրեք բռնության ալիքը, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի անդունդի։ Թող դիվանագիտությունը կրկին վերագտնի իր դերը՝ ի բարօրություն այն ժողովուրդների, որոնք տենչում են արդարության վրա հիմնված խաղաղ համակեցություն»,-ասել է նա:

Նա հավելել է, որ տագնապալի լուրեր են ստացվում նաև Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններից։ Լև-ը պաշտոնապես հաստատել է այդ երկիր այցելելու իր մտադրությունը.

«Եթե Աստծուն հաճելի լինի, ես ուրախություն կունենամ ապրիլին այցելելու ձեր երկիրը»։

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը ողջունել է ուխտավորներին Ռումինիայից, Սլովակիայից, ԱՄՆ-ից և Իսպանիայից, ինչպես նաև Իտալիայի տարբեր շրջաններից՝ Նեապոլից, Կրոտոնեից, Վերոնայից և Ֆաենցայից ժամանած բազմաթիվ հավատացյալների՝ մաղթելով բոլորին բարի կիրակի։

Թեհրանը չի պատրաստվում որևէ բանակցություն վարել Վաշինգտոնի հետ: Այդ մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել 4 շաբաթ;

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային գործողության հետևանքով Թեհրանում զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Leave a Comment