Իրանի դեսպանը կանչվել է ԱՄԷ ԱԳՆ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործ նախարարությունը կանչել է Իրանի դեսպան Ռեզա Ամերիին՝ երկրի տարածքին Թեհրանի հասցրած պատասխան հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Արաբական Միացյալ Էմիրություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամերիին և նրան է հանձնել բողոքի խիստ հայտագիր, որտեղ ԱՄԷ-ն ամենավճռական կերպով դատապարտել է Իրանի կողմից իրականացված գրոհներն ու հարձակումները»,- ասված է գերատեսչության X-ի էջում տեղադրված փաստաթղթում։

ԱՄԷ պետնախարար Խալիֆա ալ-Մարարը նաև ընդգծել է, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ ռազմական գործողություններում։ Նրա խոսքով՝ ամերիկյան ագրեսիայի սկսվելուց հետո Իրանի պատասխան գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարիդրացիության սկզբունքներին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment