Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջն արգելափակվել է օգտագործած ֆեյքերի ֆաբրիկայի պատճառով

Դեռևս  երեկվանից  Ֆեյսբուք սոցիալական ցանցը արգելափակել է ռուսաստանցի օլիգարխ երղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքայն էջը։ Արգելափակում պայմանավորված է ֆեյք օգտատերերի միջոցով  հավանումներ ու մեկնաբանություններ գրելով։

Այժմ ռուսաստանցի օլիգարխ  Սամվել Կարապետյանի թիմը ջանք ու եռանդ չխնայելով աշխատում է Նարեկ Կարապետյանի էջը վերականգնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ֆեյքերի ֆաբրիկան Տաշիր Սամոյի համար դեռ վաղուց էր գործում, դեռևս 2025 թվականի 2-րդ կեսից սոցցանցերում արդեն նկատել էին Տաշիր Սամոյին սատարող նույնաբովանդակ մեկնաբանությունները ու ֆեյք  օգտահաշիվները։ Ի դեպ, Ֆեյքերի գործարան պահելը բավականին թանկ հաճույք է, համացանցում երկար փնտրտուքների արդյունքում պարզվեց, որ նմանօրինակ ֆաբրիկաների ծառայության արժեքը տատանվում է ամսական 120,000-150,000 դոլարի սահմաններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment