«Հեզբոլլահը» ևս մտավ պատերազմի մեջ ի պաշտպանություն Իրանի


Միջազգային


Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Լիբանանի 50 քաղաքների և գյուղերի բնակիչներին լքել իրենց տները՝ «Հեզբոլլահի» թիրախների վրա հարձակումից առաջ։

Զինվորները հրամայել են նրանց հեռանալ շենքերից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա։

«Հեզբոլլահի գործունեությունը ստիպում է Իսրայելի պաշտպանության ուժերին գործել նրանց դեմ։ Իսրայելի բանակը չի ցանկանում վնասել ձեզ», – գրել է Իսրայելի բանակի խոսնակ Էլլա Վավեյան X սոցիալական ցանցում։

Թիրախում կարող են լինել ինչպես փոքր քաղաքներ, այնպես էլ մի քանի խոշոր քաղաքներ։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահը» մտել է հակամարտության մեջ Իրանի կողմից և հարվածել է Իսրայելի տարածքին։


Leave a Comment