
«Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի առաջնորդ Մոհամմադ Ռաադը զոհվել է Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Al Hadath-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ռաֆի Միլոն ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի ուղղությամբ հարվածները շարունակելու մասին։
Հիշեցնենք՝ «Հեզբոլլահը» հայտնել էր Իսրայելի Հայֆա քաղաքի վրա հարձակման մասին՝ ի պատասխան Խամենեիի սպանության։ Իր հերթին Իսրայելը հարվածներ էր հասցրել Բեյրութին։