Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չկան։
Արևմտյան լրատվամիջոցներում Թեհրանի կողմից Վաշինգտոնի հետ բանակցությունների խնդրանքի վերաբերյալ հաղորդագրություններից հետո Լարիջանին ընդգծել է, որ Իրանը որևէ բանակցություններ չի վարելու Միացյալ Նահանգների հետ։
Նշենք, որ այսօր առավոտյան Wall Street Journal-ը պնդել էր, որ Լարիջանին Օմանի կողմին է ուղարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու իր ծրագրերը։
