
Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ռաֆի Միլոն հայտարարել է Լիբանանի ուղղությամբ հարվածները շարունակելու մասին։ «Հարվածները շարունակվում են, և դրանց ինտենսիվությունը կմեծանա»,- ասել է նա։
Բեյրութի ծայրամասերին և Լիբանանի հարավին իսրայելական օդուժի հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, առնվազն 20 մարդ է զոհվել, 50 քաղաքացի վիրավոր է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր Իսրայելի Հայֆա քաղաքի վրա հարձակման մասին՝ ի պատասխան Խամենեիի սպանության։ Իր հերթին Իսրայելը հարվածներ էր հասցրել Բեյրութին։