Ապարանում, Արագածում և Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ


Հասարակություն


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Դիլիջանի, Սպիտակի և Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր-Սպիտակ, Ալավերդի-Վանաձոր, Դիլիջան-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր և Չիվա բնակավայրից մինչև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ապարանի, Արագածի տարածաշրջաներում և Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Leave a Comment