ԱՄՆ-ի զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է Իրանում իրականացված «Էպիկական ցասում» («Epic Wrath») գործողության ընթացքում, ևս հինգը ստացել են ծանր վիրավորումներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։
Հաղորդվում է նաև, որ մի քանի զինծառայող ստացել են թեթև բեկորային վնասվածքներ և ուղեղի ցնցումներ։
«Հիմնական մարտական գործողությունները շարունակվում են, և մեր արձագանքման ջանքերը դեռ ընթացքի մեջ են։ Իրավիճակը շարունակում է մնալ դինամիկ, ուստի ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք ձեռնպահ կմնանք լրացուցիչ տեղեկություններ տրամադրելուց, այդ թվում՝ զոհված զինծառայողների անունները հրապարակելուց, մինչև մերձավոր հարազատներին տեղեկացնելուց հետո 24 ժամ չանցնի»,- նշվում է հայտարարության մեջ։
