Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող 32 նավերի հետ միջադեպեր չեն գրանցվել

Մերձավոր Արևելքի մարտական գործողությունների գոտում ներկայումս գտնվում է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող 32 նավ։ Նավերի հետ կապված միջադեպեր չեն արձանագրվել:

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է «Коммерсантъ»-ից, որը հղում է անում ՌԴ տրանսպորտի նախարարությանը։

«Արբանյակային կապի միջոցով բոլոր նավերին փոխանցվել է օպերատիվ տեղեկատվություն և ստեղծված իրավիճակում գործողությունների վերաբերյալ հանձնարարականներ։ Նավերի հետ պահպանվում է մշտական կապ, ավտոմատ ռեժիմով յուրաքանչյուր ժամ իրականացվում է նավերի գտնվելու վայրի հսկողություն»,- հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

Leave a Comment