Aurora News | Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

•Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են օդային տարածքը, չեղարկվել է ավելի քան 1800 չվերթ, տասնյակ հազարավոր ուղևորներ մնացել են օդանավակայաններում։

•ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը, գլխավոր քարտուղարը այն անվանել է միջազգային խաղաղությանը սպառնալիք։

•Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Թեհրանում, իսկ իրանական աղբյուրները հայտնում են պայթյունների մասին։

•Երուսաղեմում շարունակվել են օդային տագնապները, ՀՕՊ-ը խոցել է Իրանից արձակված հրթիռները։

•ԱՄԷ-ն հայտնել է Իրանի կողմից հարյուրավոր հրթիռների և անօդաչուների արձակման մասին, կան զոհեր և վիրավորներ։

•ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են ավելի կոշտ քայլերի, եթե հարձակումները շարունակվեն։

•Իրանական անօդաչուն հարվածել է Դուբայում անվտանգության ծառայության շենքին։

•Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը գործում է ինքնապաշտպանության շրջանակում և չի հանդուրժի ԱՄՆ հարվածները։

•Պարսից ծոցի ֆոնդային շուկաները կտրուկ անկում են արձանագրել, նավթի գնի կանխատեսումը բարձրացվել է։

•Վերլուծաբանների գնահատմամբ՝ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է գործել համակարգված պատերազմի պայմաններում։

•Ռուսաստանը փոխում է մուտքի կարգը Հայաստանի քաղաքացիների համար՝ սահմանելով անձնագրային ռեժիմ։

Leave a Comment