Aurora News | Իրանը խոստանում է՝ անպատասխան չի մնա գերագույն առաջնորդի մահը

Իրանի գերագույն առաջնորդի մահը անպատասխան չի մնա, ասվում է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

«Այս ծանր հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա… Մենք կստիպենք այս հանցագործությունը կազմակերպողներին և իրականացնողներին զղջալ», – ասվում է Իրանի նախագահի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ հասցրին իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a Comment