Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին 6 երկիր փակել է իր օդային տարածքը

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին 6 երկիր փակել է իր օդային տարածքը, ևս երեքը սահմանափակումներ են մտցրել

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին 6 երկիր փակել է իր օդային տարածքը


ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողության մեկնարկի և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին Իսլամական Հանրապետության հասցրած պատասխան հարվածների ֆոնին՝ Բահրեյնի, Իրաքի, Կատարի և Քուվեյթի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջությամբ փակել իրենց օդային տարածքը, հայտնում է РБК-ն:


Տարածաշրջանում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և Իրանը, նույնպես փակել են երկինքը:


Բացի այդ, մասնակի սահմանափակումներ են մտցրել ԱՄԷ-ն: Սիրիայում թռիչքները 12 ժամով դադարեցվել են երկրի հարավում (սահմանափակումները գործում են Մոսկվայի ժամանակով կեսօրից), իսկ Օմանում ժամանակավորապես փակվել է մայրաքաղաք Մասկատի օդանավակայանը:


Իսրայելը շաբաթ կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Leave a Comment