Իսրայելը գրանցել է Իրանից հրթիռի ևս մեկ արձակում


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը` Ցախալը հայտնել է, որ հայտնաբերել են Իրանից հրթիռի արձակման ևս մեկ դեպք և որսում են դրանք։

«Ցախալը հայտնաբերել է Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ… Իսրայելի ռազմաօդային ուժերը որսում են և հարվածներ են հասցնում», – ասվում է Ցախալի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Իսրայելի որոշ շրջաններում հնչում են օդային հարձակման ազդանշաններ ՝ Իրանի կողմից արձակված հրթիռների պատճառով։


Leave a Comment