Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությունը «անհնարին առաքելություն» է։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է հակամարտության լարվածության նվազեցմամբ։ Ավելի վաղ Թրամփը, իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանում մի շարք հարվածներից հետո տեղի կունենա իշխանության փոփոխություն։
Դրանից առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը ամերիկացի ժողովրդի պաշտպանությունն է՝ «իրանական ռեժիմի կողմից անմիջական սպառնալիքը վերացնելու միջոցով»։