Չեղարկվել են ՀՀ-ից դեպի ԱՄԷ, Կատար և հակառակ ուղղությամբ նախատեսված մի շարք չվերթներ՝ Իրանի և Իսրայելի միջև պատերազմի ֆոնին։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի չեղարկվել են փետրվարի 28-ին և մարտի 1-ին պլանավորված հետևյալ չվերթները՝ Երևան-Դուբայ-Երևան, Երևան- Աբու Դաբի-Երևան, Երևան- Դոհա- Երևան։
Այսօր ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։
