Ռուսաստանն անխոհեմ քայլ է որակել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելը

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները որակում է անխոհեմ քայլ։

 «ՌԴ ԱԳՆ-ն դատապարտելի է համարում նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերականգնված բանակցային գործընթացի պայմաններում։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ սկսել են վտանգավոր արկածախնդրություն, որը տարածաշրջանը արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, նաև ռադիոլոգիական աղետի։ Ագրեսորների մտադրությունները բացահայտ են՝ քանդել իրենց համար անցանկալի պետության սահմանադրական կարգը և վերացնել դրա ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիային։ Ստեղծված ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում է նրանց վրա»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով վերադառնալ դիվանագիտական կարգավորման դաշտ։






Կարդացեք նաև՝

Leave a Comment