Մանուկյան․ «Յանդեքսը» տեխնիկական լուծումներ կտա վարորդների խնդրին, կառավարությունը ևս պետք է հաշվի նստի

Մանուկյան․ «Յանդեքսը» տեխնիկական լուծումներ կտա վարորդների խնդրին, կառավարությունը ևս պետք է հաշվի նստի

28 փետրվարի 2026 – 13:42 AMT

PanARMENIAN.Net«Յանդեքսը» մի շարք տեխնիկական լուծումներ կտա տաքսու վարորդների խնդիրներին, ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ներկայացնելով վարորդների հետ ընկերության գրասենյակում քննարկումների արդյունքները։

Նա նշել է, որ կառավարությունում ևս պարտավոր են հաշվի նստել վարորդների հետ և իրենց կողմից տալ լուծումներ:

«Աշխատանք կտարվի, որպեսզի վարորդի ցանկության դեպքում ուղիղ գրացվի և աշխատի «Յանդեքսի» հետ, որի արդյունքում մինչև 4% «միջնորդ» տոկոսադրույքը չեն վճարի:

«Նստող-թռնող» հաճախորդների դեմ կպայքարեն համատեղ՝ վարորդները կգնահատեն և նամակ կգրեն «Յանդեքսին», որից հետո տվյալ հաճախորդները կարգելափակվեն:

«Յանդեքսը» կստեղծի հարթակ, որտեղ վարորդները կներկայացնեն իրենց խնդիրները, իսկ ամիսը մեկ հանդիպում կկազմակերպվի ընկերության ներկայացուցիչների հետ։

Մինչև տարեվերջ կվերագործարկվի կատարողների միասնական սպասարկման հարթակը, որտեղ վարորդները կուղեն իրենց հարցերը և կապ կպահպանեն ընկերության հետ:

Քարտեզների անճշտության հետ կապված՝ 2 շաբաթվա ընթացքում «Յանդեքսը» վարորդներին հնարավորություն կտա, որպեսզի իրենք քարտեզի վրա «ցույց տան» երթևեկության խնդիրները և համատեղ ուղղեն սխալները։

Երկրորդ գիծ կանգնող և հաճախորդին սպասելու արդյունքում տուգանվող վարորդների համար հաճախորդներին sms կուղարկվի՝ շտապելու հորդորով»,-ասել է Մանուկյանը:

Անդրադառնալով վերջին կարգավորմանը՝ նա մտավախություն է հայտնել, որ արդյունքում խցանումները կավելանան:

«Մարտի 4-ին կառավարությունում ընդունելու են վարորդներին և պարտավոր են «Yandex»-ի կիսատ և կառավարությանը ուղված հարցերի պատասխանները տան . . .

Վարորդների ընդվզումից և հանրային ճնշման արդյունքում կառավարությունում «իմացան», որ երկրում կան 100 000 վարոդները, որոնց իրավունքները ոտնահարվում են և ատեսվում։ Կառավարությունում պարտավոր են հաշվի նստել վարորդների հետ և իրենց կողմից տալ լուծումներ . . .»,-ասել է Մանուկյանը:

Ավելի վաղ վարորդները բողոքի ցույցի էին դուրս եկել՝ բարձրաձայնելով իրենց խնդիրները:

Leave a Comment