ԱՄՆ-ը կարող է դիտարկել Կուբայի «բարեկամական գրավումը». Թրամփ – Tsayg

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դժգոհ է նրանից, թե ինչպես են Կուբայի իշխանությունները բանակցում ԱՄՆ-ի հետ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը կարող է դիտարկել կղզու «բարեկամական գրավումը»:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգներում ապրում են բազմաթիվ մարդիկ, որոնք կցանկանային վերադառնալ Կուբա:

Ավելի վաղ կուբացի ծովային սահմանապահները պատասխան կրակ են բացել ԱՄՆ-ի քաղաքացիական մոտորանավակի ուղղությամբ, որը ներխուժել է Կուբայի տարածքային ջրեր: Նավի վրա եղել է տասը մարդ՝ զինված գրոհային հրացաններով: Նշվում է, որ նրանք բոլորն էլ ԱՄՆ-ում բնակվող կուբացիներ են։

Leave a Comment