Կարևոր է արձանագրել, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2025 թ․-ին, 2017 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է 2․8 անգամ կամ 180 %-ով՝ 2017 թվականի 14․3 միլիարդի դիմաց դառնալով, 2025 թ․-ին արդեն փաստացի 42 միլիարդ դրամ։
Ինչի վրա է ծախսվել այս գումարները 2՝ ատեստավորման միջոցով աշխատավարձերի բարձրացման և սարքերի, սարքավորումների ձեռքբերման վրա։ Օրինակ՝ լաբորատի աշխատավարձը՝ 67000 նախկինի փոխարեն դարձել է 138000 դրամ, այսինքն՝ կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76000ից դարձել է 179000 դրամ՝ կրկնակիից ավել աճել։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը՝ 85000 դրամից դարձել է 210000 դրամ կրկնակիից ավել աճել է։ Գիտաշխատողի աշխատավարձը 90000 դրամից դարձել է 276000 դրամ, այսինքն՝ եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99000 դրամից դարձել է 343000 դրամ, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 114000 դրամից դարձել է 443000 դրամ, համարյա քառապատկվել է, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 138000 դրամից դարձել է 552000 դրամ, քառապատկվել է, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129000 դրամից դարձել է 410000 դրամ, ավելի քան եռապատկվել է, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141000 դրամից դարձել է 477000 դրամ, ավելի քան եռապատկվել է։
Շատ կարևոր է նաև արձանագրել, որ 2021-25 թթ․-ին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի և, իհարկե, Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնն է, սուպերհամակարգիչը, որի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 3․7 միլիարդ դրամ։
