ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, մասնակցելով հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով Կոնգրեսի լսումներին, իրեն անվանել է ընտանեկան բռնության զոհ։
«Որպես ընտանեկան բռնության պայմաններում մեծացած անձնավորություն, ես ոչ միայն չէի թռչի նրա ինքնաթիռով, եթե նույնիսկ ունենայի նրա գործողությունների վերաբերյալ աննշան կասկած, այլև կհանձնեի նրան իշխանություններին և առաջինը կլինեի, ով կպահանջեր արդարադատություն նրա հանցագործությունների համար», – գրել է Քլինթոնը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Քլինթոններին կանչել էին Կոնգրես՝ ցուցմունք տալու։ Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ ինքը տեղյակ չէ Էփշտեյնի հանցագործությունների մասին, չի հիշում, որ երբևէ հանդիպել է նրան, և երբեք չի թռչել նրա ինքնաթիռով կամ չի այցելել նրա կղզի։
2019 թվականին Էփշտեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեռական շահագործման համար. նույն թվականի հուլիսին նա մահացել է բանտում, իսկ հետաքննությունը եզրակացրել է, որ դա ինքնասպանություն էր։
