Երևանում տեղի է ունեցել Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, Եվրոպայի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին:
Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 450 մարզիկների և մարզիչների, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչներ։ Հայաստանը առաջնությանը ներկայանում է 26 մարզիկով։
Առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Մրցումները մեկնարկելու են մարտի 1-ից։
