Երբ խաղում ես մրցաշարի պատմության ամենաուժեղ թիմերի հետ, սովորում ես, կատարելագործվում և ավելի լավն ես դառնում․ Գվարդիոլա



«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներին, որի համաձայն՝ «քաղաքայինների» մրցակիցն է դարձել Մադրիդի «Ռեալը»։



Թիմերի միջև առաջին խաղը կկայանա մարտի 10-ին՝ Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին՝ Մանչեսթերում։


«Երբ խաղում ես այս մրցաշարի պատմության ամենաուժեղ թիմերի հետ, սովորում ես, կատարելագործվում և ավելի լավն ես դառնում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում City Xtra-ն։


Նշենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կմրցեն անընդմեջ հինգերորդ անգամ։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի լիգայի լիգայի փուլում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով հաղթանակ էր տարել մադրիդյան ակումբի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment