«Մեր նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է»․ Նիկոլ Փաշինյան

«Կարող ենք արձանագրել, որ մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների և այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով»,- այս մասին Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ճանապարհը դժվար ու տանջալից է եղել, բայց հաղթահարված է առաջին հերթին խաղաղություն հաստատված լինելու բերումով:

«Բայց մենք ասում ենք նաև, որ պետք է շարունակաբար հոգ տանենք, զարգացնենք, ուժեղացենք խաղաղությունը, որովհետև աշխարհում և տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ, ոչ մի բան նույն կետում չի մնում: Այն կա՛մ ավելի զարգանում է, կա՛մ հետընթաց է ապրում: Միջին վիճակ չկա, և մեր խնդիրն է, որ մենք այն, ինչ արձանագրել ենք, զարգանա, մեծանա, ուժեղանա, և ի վերջո հանգեցնի այն նպատակին, որը մենք մեր առաջ դնում ենք: Իսկ այդ նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է, և այն, որ Հայաստանը լինի խաղաղ, կայուն, անվտանգ, զարգացած և այդ զարգացումը շարունակող երկիր»,- ընդգծել է Փաշինյանը:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Leave a Comment