Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են մեքենաներ, կան վիրավորներ


Հասարակություն


Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Leave a Comment