ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մազդայի» վարոդը խցանման ժամանակ դուրս է եկել հանդիպակաց․ մեքենան հայտնաբերվել է

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «Մազդայի» վարոդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

Երևանի գնդի պարեկները «Մազդան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment