AI ականջակալներ արագ սննդի ոլորտում

AI ականջակալներ արագ սննդի ոլորտում

Արագ սննդի աշխարհում նոր փուլ է սկսվում․ Burger King-ը սկսել է փորձարկել արհեստական բանականությամբ աշխատող ականջակալներ, որոնք ոչ միայն օգնում են աշխատակիցներին, այլ նաև հետևում նրանց «բայրացակամությանը»։

Նոր համակարգը  կոչվում է BK Assistant, փորձարկվում է ԱՄՆ-ի շուրջ 500 ռեստորաններում։ Այն հավաքում է տվյալներ աշխատակիցների և հաճախորդների շփումներից։ Ըստ ընկերության՝ տեխնոլոգիան նախատեսված չէ խոսակցությունները ձայնագրելու կամ առանձին աշխատակիցներին գնահատելու համար։

Ականջակալների մեջ ներդրված է AI չաթ-բոտ, որը կոչվում է «Patty»։ Այն կարող է՝

  • հիշեցնել մենյուի որևէ ուտեստի պատրաստման ձևը,
  • տեղեկացնել, երբ որևէ ապրանք, օրինակ՝ Diet Coke-ը, սպառման եզրին է,
  • պատասխանել աշխատակիցների հարցերին իրական ժամանակում։

Թեև հաճախորդների սպասարկման զանգերի ձայնագրումը վաղուց է կիրառվում, այս քայլը սոցիալական ցանցերում առաջացրել է քննադատություն՝ մտահոգվելով, որ տեխնոլոգիան չափազանց մեծ վերահսկողություն է սահմանում աշխատակիցների վրա։

Կասկածներ կան նաև համակարգի ճշգրտության վերաբերյալ․ հայտնի է, որ AI գործիքները երբեմն սխալվում են՝ սխալ մեկնաբանելով խոսքը կամ համատեքստը։ Այնուամենայնիվ, ընկերությունը վստահեցնում է, որ հյուրընկալությունը «հիմնովին մարդկային է», իսկ տեխնոլոգիան պարզապես աջակցող դեր ունի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment