Նույնիսկ այս իրավիճակում Աննան Նիկոլի փիառն է արել. երկար տարիներ լինել դե ֆակտո առաջին տիկին ու չունենալ ոչինչ կարող էր միայն ազնվագույն ղեկավարի նույնքան ազնվագույն կինը: Բայց թե իրականում դե ֆակտո որքան է կազմում Աննայի կուտակած հարստությունը, որը նա թաքցրել է աչքից հետռու վայրերում, կարելի է միայն պատկերացնել. մի քանի միլիարդ որ հաստատ տակով արած կլինի, որպեսզի Աշոտիկն ու դստրերը կյանքում ապրեն ըստ պահանջի:
Բայց ամենահետաքրքիրն այստեղ Աննայի կոչն է՝ իրեն չվիրավորելու վերաբերյալ: Աննան էլ է շատ լավ հասկանում, որ իրեն օրհնելու առիթ այս երկրում ոչ ոք չունի. բոլորն էլ գիտեն, թե ինչ չափով է Աննան երկրի կործանմանը մասնակցել, բոլորն էլ գիտեն, թե Նիկոլի «վիզը» այս ողջ ընթացքում ով է եղել: Այնպես որ՝ Աննայի խնդրանքը կատարելը, կարծում ենք, մարդկանց համար շատ դժվար կլինի՝ հատկապես հաշվի առնելով նրա նոր կարգավիճակը. այն ժամանակ իրենց զսպում էին՝ վախենալով պետական պահպանության աշխատակիցների հետ խնդիրներ ունենալուց, մինչդեռ նոր իրականության պայմաններում շատ ավելի ազատ կլինեն սեփական զգացմունքներն արտահայտելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: