Իրանի դեսպան․ TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ

Իրանի դեսպան․ TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ

27 փետրվարի 2026 – 13:49 AMT

PanARMENIAN.NetTRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը,

Դեսպանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք փարատվել են Թեհրանի մտահոգությունները ԱՄՆ-ի մասնակցությամբ իրականացվող ծրագրի առնչությամբ, հայտնում է «Ազատությունը»:

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան:

Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում, նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք», – ասել է Շիրղոլամին։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար հնչել են մտահոգություններ։ Պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ TRIPP-ի վերաբերյալ հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, սակայն միաժամանակ մտավախություն է արտահայտվել, թե Միացյալ Նահանգները կարող է ծրագիրը օգտագործել սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու նպատակով։ Անցած տարվա վերջում Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը բացահայտ հայտարարել էր, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել այդ նախագծին։

Leave a Comment