27 փետրվարի 2026 – 12:22 AMT
PanARMENIAN.Net – Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։
Հիշեցնեմ, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք»,-գրել է նա։
Ավինյանը մանրամասները ներկայացրել է կից տեսանյութում: Նա նշել է, որ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես, դաստիարակներն ու տնօրենները, հնարավորություն կունենան նաև, 200 հազար դրամ աշխատավարձի շեմն անցնելով, օգտվել առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթներից։
Քաղաքապետը հիշեցրել է, որ մյուս բոլոր աշխատակիցների համար էլ գործում են քաղաքապետարանի կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության փաթեթները։
2024-ին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել էին 15-30 տոկոսով: