Aurora News | Վրաստանը փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը՝ «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետ տանող ճանապարհը։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

Պատճառը ձնաբուքն է և ցածր տեսանելիությունը։

Leave a Comment