Aurora News | Մադուրոն խնդրանքով դիմել է ԱՄՆ դատարան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ դատարան՝ խնդրելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը։

Վենեսուելայի նախագահը բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը խախտել է իր սահմանադրական իրավունքները։ Այս մասին հաղորդում է AP-ն:

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները արգելափակել է Մադուրոյի դատական ​​ծախսերը վճարելու համար նախատեսված վենեսուելական միջոցները:

«Մադուրոն, որպես Վենեսուելայի պետության ղեկավար, իրավունք ունի, որ իր դատական ​​ծախսերը ֆինանսավորվեն Վենեսուելայի կառավարության կողմից», – գրել է փաստաբանը:

Դատարան ներկայացված նյութերի թվում է Մադուրոյի ստորագրված հայտարարությունը, որում նշվում է, որ նա չի կարողանում վճարել իր սեփական իրավաբանական պաշտպանությունը:

Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն ձերբակալել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:

Leave a Comment