Aurora News | ՔԿ-ից արձագանքել են զինծառայողի մահվան դեպքին

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Leave a Comment