Գեղարքունիքի դիրքերից մեկում զինծառայող է մահացել

Գեղարքունիքի դիրքերից մեկում զինծառայող է մահացել

Փետրվարի 26-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածն Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Նշվում է, որ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment