«Ձեզ մեղավոր չեք զգում, լրագրողին հաթաթա՞ եք տալիս». Արեգ Սավգուլյան

«Ձեզ մեղավոր չեք զգում, լրագրողին հաթաթա՞ եք տալիս». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբուհի Գալյան, դուք հայտարարում էիք, որ արժանի էիք 7-9 միլիոն դրամի պարգևավճարին, որովհետև լավ եք աշխատում։ Քրեակատարողական հիմնարկում (ՔՆ) առողջական խնդիրներով պայմանավորված դատապարտյալ է մահանում, և դուք Ձեզ մեղավոր չեք զգում։ Ավելին՝ լրագրողին հաթաթա եք տալիս, կշտամբում, որ ձեզ նման «մանիպուլյատիվ» հարցեր չտա։ Տիկին Գալյա′ն, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել։
Ինչպե՞ս եք լրագրողին հակադարձում՝ «Եթե փողոցում մարդ մեռնի, դո՛ւք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։ Կարո՞ղ է լրագրողը փողոցի «սմատրյաշինա» կամ «պոլոժենեցը»։ ՔՆ-ն Արդարադատության նախարարության կազմում գործող և ենթակա հիմնարկություն է, ի դեպ, որի անմիջական վերադասը՝ «նայողը», դուք եք, թե՞ «խադավիկի» անտեր գարաժ է և ով ինչ ուզի անում է։ Կամ լրագրողը պետք է հրապարակավ հարց բարձրացնի՞, որ դուք տեղյակ լինեք, թե այդ մարդը վատ է և նրա առողջական վիճակն անհամատեղելի է եղել ազատազրկման հետ։ Ասում եք, «Լավ չեք բարձրաձայնել»։ Լո՞ւրջ։ Բա ձեր «Շարաշկինա կանտորայի» ղեկավար հուրի-փերի Ծովինարը ի՞նչ է անում։ Լավ հասկացա, sms-ի է սպասում։ Դուք կամ sms-ի եք սպասում կամ պարգևավճարի։
Ձեր ասածից ստացվում է, որ ՔՆ-ն փողոց է, որտեղ ճակատագրի բերումով կարող է մարդ մեռնել, որի մասով դուք և մյուսները պատասխանատվություն չեք կրում։ Ախր խոսքը միայն իրավականի մասին չէ, այլ բարոյական և սոցիալական պատասխանատվության, որը ձեր իշխանությանը խորթ է, և դուք էլ ձեր տեսակով ավելի ու ավելի օտար եք մեզ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան

Leave a Comment