
Սանկտ Պետերբուրգում անցորդները փրկել են 10-րդ հարկից ընկած մեկուկես տարեկան տղային: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ երեխան սենյակում առանց մեծահասակների հսկողության է եղել։ Նա կարողացել է ինքնուրույն բացել պատուհանը, որից հետո ընկել է։
Երեխային բռնել են անցորդները։ Նա ընկել է անցորդների կողմից բացված բաճկոնի վրա։ Երեխան հոսպիտալացվել է։