Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում առաջին անգամ հրապարակվել է բրիտանացի տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի լուսանկարը։
Լուսանկարում աշխարհահռչակ գիտնականը պատկերված է երկու կանանց հետ, որոնք, ըստ հրապարակված նյութերի, եղել են նրա երկարամյա խնամակալները։
Հոքինգը, որի հետազոտությունները սև խոռոչների և ընդհանուր հարաբերականության ոլորտում էական ազդեցություն են ունեցել ժամանակակից տիեզերագիտության զարգացման վրա, մահացել է 2018 թվականին՝ 76 տարեկան հասակում։ Նա ավելի քան 55 տարի ապրել է նյարդերի շարժողական հիվանդությամբ։
Լուսանկարը ներառված է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերում, որոնք առնչվում են Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննությանը։
Հոքինգի անունը բազմիցս հիշատակվում է Էփշտեյնի գործի նյութերում, սակայն փաստաթղթերում նրա հիշատակումը ինքնին որևէ հանցավոր գործողության մասին չի վկայում։
Ավելի վաղ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Հոքինգը երևում է Էփշտեյնի Կարիբյան կղզում։ Միևնույն ժամանակ, գիտնականի և դատապարտված մանկապիղծի համատեղ լուսանկարներ հանրությանը հայտնի չեն։
Հոքինգը եղել է այն 21 գիտնականներից մեկը, որոնք 2006 թվականին մասնակցել են Սենթ Թոմաս կղզում կազմակերպված գիտական միջոցառմանը։ Jeffrey Epstein VI Foundationի տվյալներով՝ 2012 թվականին անցկացված միջոցառման ընթացքում հյուրերը «քննարկումներ են անցկացրել, հանգստացել լողափում և այցելել մոտակա մասնավոր կղզի»՝ «փորձելով պարզել, թե արդյոք գոյություն ունի ծանրության սահմանման վերաբերյալ համընդհանուր կոնսենսուս»։
