Թուրքիան չի պլանավորում ներխուժել Իրան, եթե ԱՄՆ-ը հարձակվի իր վրա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների պնդումները, թե Թուրքիան պլանավորում է ներխուժել Իրան ԱՄՆ-ի հարձակման դեպքում։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիան պլանավորում է ներխուժել Իրան անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում, իրականությանը չեն համապատասխանում», – լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

 

«Թուրքիան շարունակում է ջանքերը՝ մեր տարածաշրջանում բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և այնտեղ կայունություն հաստատելու համար։ Միաժամանակ, համապատասխան պետական ​​մարմինների հետ համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար», – նշել է նախարարությունը։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան, իբր, պլաններ է պատրաստում Իսլամական Հանրապետությունում բուֆերային գոտի ստեղծելու համար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրման դեպքում։

Leave a Comment