Սերբիայի ներքին գործերի նախարար հոսպիտալացվել է ծանր վիճակում


Միջազգային


Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Այս մասին հայտնել է BBC-ն:

Նախարարի վիճակը վերջին մի քանի ժամվա ընթացքում կտրուկ վատացել է նախկինում ախտորոշված ​​երկկողմանի թոքաբորբի պատճառով։

Ըստ տեղեկությունների՝ Դաչիչին արդեն միացված է արհեստական շնչառության սարք:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ այցելել է նախարարին հիվանդանոցում. «Իրավիճակը լուրջ է, բայց մենք վստահում ենք բժիշկներին։ Մենք բոլորս աղոթում ենք նրա արագ ապաքինման համար»,-նշել է Վուչիչը:


Leave a Comment