Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 09:00-ին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները, որոնք իրականացվում են Օմանի միջնորդությամբ հաղորդագրությունների փոխանակման միջոցով, ընթանում են Ժնևում գտնվող Օմանի դեսպանության նստավայրում։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ ԱՄՆ պատվիրակության կազմում է նաև Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները։
Բանակցությունները համակարգում է Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին։
