Բայրամով Ջեյհունը կրկին փաստել է, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում Նիկոլի «խաղաղության օրակարգը»



Մինչ Նիկոլը փորձում է խաղաղության իմիտացիա առաջացնել՝ հայտարարելով, թե ՀՀ-ի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու փաստաթղթերը, Բաքուն դրսևորում է մի վարքագիծ, որը «սառը ջուր է լցնում ՔՊ-ական պրոպագանդայի գլխին». Բայրամով Ջեյհունը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով նախատեսված չէ՝ պայմանավորված իբր Իլհամի խիտ գրաֆիկով:

Բաքուն իր այս քայլով քաղաքական դեմարշի է ենթարել ոչ միայն կամ ոչ այքնան եվրոպացիներին, որքան հատկապես Նիկոլին՝ չդավաճանելով Հայաստանի դիվանագիտական մեկուսացմանը միտված իր ստոր քաղաքականությանը: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտադիր է կորզել առավելագույնը Հայաստանից ու միայն դրանից հետո ընդունել Նիկոլի հրավերները, իսկ թե ինչ է Իլհամի մենյույում, հայտնի է՝ անկլավներն ու հարյուր հազարավոր թուրքերի վերադարձն առնվազը:

Պարզապես արձանագրենք՝ «խաղաղության օրակարգը» նույնպիսի միֆ է, որքան «խաղաղության խաչմերուկը», որի մասին Իլհամի վերջին հայտարրությունը լավագույնս է բնութագրում հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթն ու ցույց տալիս,թե որքան ցածր է իջեցրել Նիկոլին Իլհամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment